23 ապրիլի 2020 - 10:56 AMT
Թանկյանի կոչը՝ աջակցել ՀՀ-ում և ԱՀ-ում երեխաների հեռավար կրթության կազմակերպմանը

System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ում իր հետևորդներին կոչ է արել օգնել ՀՀ-ում և Արցախում սովորող երեխաներին, որոնք արտակարգ դրության պատճառով ուսումնական պրոցեսին մասնակցում են տնից, իսկ դասերն անցկացվում են հեռավար։

Ըստ ԿԳՄՍՆ-ի՝ ՀՀ-ում մոտ 24,000 աշակերտ և ուսուցիչ չունեն տեխնիկական համապատասխան միջոցներ՝ հեռավար դասերին մասնակցելու համար։

Թանկյանը նշել է, որ $200 նվիրաբերելով՝ մեկ սովորողի կարելի է ապահովել տեխնիկական միջոցով և ինտերնետ հասանելիությամբ։

Երաժիշտը կոչ է արել միանալ Teach for Armenia նախաձեռնության դրամահավաքին։

Մարտի 16-ից մինչև մայիսի 14-ը ՀՀ-ում արտակարգ դրություն է հայտարարված կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Ուս.հաստատությունները փակ են, դասերը կազմակերպվում են հեռավար եղանակով: