23 ապրիլի 2020 - 11:18 AMT
Կալիֆոռնիայի ուսանողների լուռ բողոքի ցույցը՝ Հայոց ցեղասպանության հերքման դեմ

Հայ աշակերտների ասոցիացիան Կալիֆոռնիայի Իրվայն պետական համալսարանի (UCI-ի), Կալիֆոռնիայի Լոս Անջելես (UCLA), Նորթրիջ (CSUN) և այլ համալսարանների հայազգի ուսանողների հետ միասին ամենամյա լուռ բողոքի ցույց է կազմակերպել՝ Հայոց ցեղասպանության հերքման դեմ:

Դրան մասնակցող ուսանողները համալսարանների ներսում բերաները կապած «խոսում են» միայն պաստառների միջոցով: Ըստ ուսանողների՝ ցույցի նպատակն է մատնանշել Թուրքիայում իշխող ռեժիմը, որը գաղափարակից է օսմանյան անցյալի վարքագծին, ինչպես նաև՝ ցեղասպանության հերքումը Թուքիայի և ԱՄՆ Սպիտակ տան կողմից:

Ուսանողները նշում են՝ հայ ժողովուրդը պայքարելու է ատելության, մարդկության դեմ հանցագործության և ցեղասպանության դեմ: Ըստ նրանց՝ 1915-ին սկսված ջարդերը հենց ատելության, խտրականության ու ազգայնամոլության դրդապատճառներով էին:

2019-ի դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ավելի վաղ, 2019-ի հոկտեմբերին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունեց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև։