23 ապրիլի 2020 - 18:19 AMT
Արցախում ևս 1 քաղաքացու մոտ կորոնավիրուս է հաստատվել

Արցախում կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս մեկ քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը դրական է: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ ԱՆ-ին հղումով։

Վերոնշյալ քաղաքացին Քարվաճառի առաջին վարակակրի շփման շրջանակից էր, ով ապրիլի 11-ից ինքնամեկուսացել էր, իսկ ապրիլի 17-ից մեկուսացվել էր Հանրապետական բժշկական կենտրոնում:

Այսպիսով Արցախում կորոնավիրուսով վարակի 8 դեպք կա, որից երեքն արդեն ապաքինվել են: