24 ապրիլի 2020 - 12:41 AMT
Մխիթարյանի շնորհակալությունը՝ բուժաշխատողներին․ Ֆանտաստիկ աշխատանք եք կատարում

Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Twitter-ի իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարող «առողջապահության հերոսներին»՝ բուժաշխատողներին։

Մխիթարյանն ասել է, որ, չնայած բուժախատողները չեն ցանկանում առանձնանալ հասարակությունից, սակայն նրանք ֆանտաստիկ աշխատանք են կատարում՝ փրկելով մարդկային կյանքեր։

Ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին քրտնաջան աշխատանքի, նվիրվածության ու քաջության համար։ Տեսանյութն ուղեկցվում է բուժաշխատողների՝ կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում արված լուսանկարներով։

Աշխարհում կորոնավիրուսով վարակված է 2․7 մլն-ից ավելի մարդ։ 190,000-ից ավելի հիվանդ մահացել է վիրուսից։