24 ապրիլի 2020 - 17:33 AMT
Դամասկոսում Ցեղասպանության զոհերի ոգեկոչման պատարագ է մատուցվել

Ապրիլի 24-ին Դամասկոսի Սբ Սարգիս եկեղեցիում Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի ոգեկոչման պատարագ է մատուցվել։ Դրան մասնակցել է Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը։ Այս մասին տեղեկացնում է Սիրիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Պատարագը մատուցել է Դամասկոսի առաջնորդ Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանը։

Ապրիլի 24-ին համայն հայությունը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, ինչպես նաև առաջադեմ մարդկությունը, ոգեկոչում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցնում է բացառիկ պայմաններում։ Ապրիլի 23-ի երեկոյան ավանդական ջահերով երթին փոխարինել է Լուսավառ ոգեկոչման րոպեն, իսկ ապրիլի 24-ի ավանդական երթին դեպի Ծիծռենակաբերդի բարձունք կփոխարինի «վիրտուալ երթը»՝ անուն-ազգանունով հաղորդագրությունները կարտացոլվեն Ծիծեռնակաբերդի պատերին։