25 ապրիլի 2020 - 11:07 AMT
ՀՀ-ում վարակի 81 նոր դեպք կա. Եվս 1 մարդ է մահացել

Հայաստանում ապրիլի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1677-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 81-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մեկ պացիենտ մահացել է, մահվան ելքով դեպքերը հասել են 28-ի։ Մահացածը, ըստ առողջապահության նախարարության, 71 տարեկան էր, ուներ ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:

Դուրս է գրվել ևս 75 անձ, ընդհանուր՝ 803։

Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 17,342 մարդ։

ՀՀ-ում մարտի 16-ից արտակարգ դրություն է գործում՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից