27 ապրիլի 2020 - 13:15 AMT
Մայիսի 1-2-ին Երևանում +20 աստիճան կլինի

Հանրապետության տարածքում՝ ապրիլի 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 28-ի ցերեկը, ապրիլի 29-30-ը, մայիսի 1-2-ը՝ երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ամսի 27-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով, մայիսի 1-2-ը՝ ևս 2-3 աստիճանով: Արագածոտնի, Արմավիրի, Արարատի մարզերում, Սյունիքում ցերեկային ժամերին մայիսի 1-2-ին ջերմաստիճանը կհասնի +20-21-ի։

Երևանում ապրիլի 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 28-ի ցերեկը՝ սպասվում է, 29-30-ը, մայիսի 1-2-ը երեկոյան ժամերին հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։ Մայիսի 1-2-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին +20 աստիճան կգրանցվի։