Նացիստական Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի վերջին ողջ մնացած կալանավորներից մեկը՝ Անրի Կիչկան 95 տարեկանում մահացել է կորոնավիրուսից։ Նա վախճանվել է Բրյուսելի ծերանոցներից մեկում։ Այդ մասին իր բլոգում հայտնել է նրա որդին՝ Միշել Կիչկան։
Ինչպես գրել է The Brussels Times-ը, Անրին շատ է աշխատել նոր սերնդին Հոլոքոսթի մասին իրողությունը ներկայացնելու ուղղությամբ, գրում է Deutsche Welle-ն։
«Միկրոսկոպիկ վիրուսն արեց այն, ինչ չկարողացավ մի ամբողջ նացիստական բանակ։ Հայրս ողջ էր մնացել «մահվան երթի» ժամանակ, բայց այսօր նրա կյանքի երթն ավարտվեց»,- գրել է Միշելը։
Նա նաև հայտնել է, որ վերջին անգամ հեռախոսով խոսել է հոր հետ ապրիլի 25-ի առավոտյան։
Անրի Կիչկան ծնվել էր 1926-ին` Բրյուսելում, լեհաստանցի հրեաների ընտանիքում։ Նրա ծնողները փախել էին Արևմուտք Արևելյան Եվրոպայում հակասեմիթական հալածանքներից։ 1942-ին, երբ նացիստական Գերմանիան գրավեց Բելգիան, Անրիի հայրն ու մայրը արտաքսվեցին։ Ավելի ուշ նրա քույրերին, մորն ու մորաքրոջը Օսվենցիմի գազախցիկներ ուղարկեցին։