27 ապրիլի 2020 - 14:37 AMT
ՊԲ նախկին ղեկավարը՝ Ապրիլյան հանձնաժողովի նիստին

Արցախի ոստիկանապետԼևոն Մնացականյանը ՀՀ Ազգային ժողովում մասնակցում է 2016-ի ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի նիստին, փոխանցում է Hetq.am-ը։

Ապրիլյան պատերազմի ժամանակ Մնացականյանը զբաղեցնում էր Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը:

Ավելի վաղ հանձնաժողովի նիստին մասնակցել էր նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա հայտնել էր, որ արտակարգ դրության ավարտից հետո ասուլիս կհրավիրի, որտեղ կպատասխանի Ապրիլյան պատերազմին վերաբերող հարցերին։