28 ապրիլի 2020 - 10:18 AMT
Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 3 միլիոնը

Ապրիլի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 3 միլիոնը։ Այդ են վկայում Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։

Գրանցվել է Covid-19-ով վարակման 3,002,303 դեպք, որից 973,000-ն՝ ԱՄՆ-ում։ Երկրորդ տեղում Իսպանիան է՝ մոտ 230,000 մարդ, երրորդը՝ Իտալիան՝ մոտ 200,000 դեպք։

Covid-19-ից մահվան դեպքերն աշխարհում գերազանցել են 208,000-ը։ Մոտ 879,000 մարդ ապաքինվել է:

Մահվան դեպքերի քանակով առաջինը նույնպես ԱՄՆ-ն է՝ ավելի քան 55,000 մարդ, երկրորդն Իտալիան է՝ մոտ 27,000, եռյակը եզրափակում է Իսպանիան, որտեղ մահացել է ավելի քան 23,000 մարդ։

Covid-19-ի համաճարակի առաջին բռնկումը գրանցվել է 2019-ի դեկտեմբերին չինական Ուհանում։ Մարտի 11-ին ԱՀԿ-ն պանդեմիա հայտարարեց։