28 ապրիլի 2020 - 14:56 AMT
Երևանում Գանդիի արձանը կտեղադրվի

Երևանի ավագանու որոշմամբ Երևանում կտեղադրվի Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, քաղաքական գործիչ և փիլիսոփա Մահաթմա Գանդիի արձանը։

Այն կկանգնեցվի Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգում։ Առաջարկի հեղինակը ԱԳՆ-ն էր, այն համաձայնեցված է եղել հնդկական կողմի հետ։

Գանդիի 150-ամյակի կապակցությամբ Երևանում տեղադրվելիք արձանի փոխադրման և տեղադրման ծախսերը պատրաստակամ է հոգալ հնդկական կողմը։

Երևանի ավագանու մեկ այլ որոշմամբ՝ կրկեսին հարակից պուրակը կկոչվի ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, մնջկատակ, ծաղրածու, գրող և թատերական ռեժիսոր Լեոնիդ Ենգիբարյանի անունով։