13 հունվարի 2009 - 14:43 AMT
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումում
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը կհանդիպեն հունվարի 28-ին Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնի է դարձել տեղեկացված աղբյուրներից: Հունվարի 20-ի հանդիպման նախապատրաստման համար Երեւան են ժամանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:

Շվեյցարական Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումը, որը համարվում է իշխանության եւ բիզնեսի ներկայացուցիչների հանդիպման գլխավոր միջազգային հրապարակներից մեկը, ողջույնի խոսքով բացելու է ՌԴ վարչապետ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Պուտինը: Հունվարին Դավոսը կհյուրընկալի բիզնեսի գրեթե 1600 ներկայացուցիչ եւ նախագահի ու վարչապետի պաշտոններ զբաղեցնող 41 ղեկավար: