ՀՀ-ում կապիտալ ծախսերի համար 2020 թվականին պետական բյուջեով հատկացված 22․3 մլրդ դրամից 21 մլրդ-ն ուղղված է ճանապարհաշինությանը, նախատեսվում է հիմնանորոգել 250 կմ ճանապարհ, հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով՝ այլ ծրագրերի շրջանակում նախատեսվում է ևս 80 կմ ճանապարհի վրա իրականացնել մասնակի նորոգում, վերանորոգել 65 կմ երկարությամբ կենսական ճանապարհներ, 90 կմ ճանապարհ էլ հիմնանորոգել վարկային ծրագրերի շրջանակում:
Նախարարն ընդգծել է, որ շինարարության նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են, իսկ մայիսի 5-ից բուն շինարարությունը կմեկնարկի:
2019-ի վերջին ՏԿԵ նախարարը հայտնել էր, որ ՀՀ-ում վերանորոգվել է 330 կմ ճանապարհ։ Նախարարությունից հայտնել էին նաև, որ 2020-ին նախատեսվում է բարեկարգել ևս 500 կմ։