13 հունվարի 2009 - 18:04 AMT
Էդվարդ Նալբանդյանն ու Նիկոլայ Բորդյուժան քննարկել են ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հետ կապված հարցեր
Հունվարի 13-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ու Նիկոլայ Բորդյուժան քննարկեցին ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը, ինչպես նաեւ մոտ ապագայում ծրագրված միջոցառումների իրականացման հետ կապված հարցեր: