30 ապրիլի 2020 - 17:55 AMT
Արցախում 27 թեստավորվածից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի եղել

Արցախում կորոնավիրուսի առկայության ստուգման նպատակով թեստավորված 27 քաղաքացու փորձանմուշների արդյունքները բացասական են։ Այդ մասին տեղեկացնում է երկրի առողջապահության նախարարությունը։

Դա նշանակում է, որ կորոնավիրուսի վարակը նրանց մոտ չի հաստատվել:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախում ապրիլի 30-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ, կորոնավիրուսով վարակի կասկածով մեկուսացված է 15 քաղաքացի։

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդության 8 դեպք, բուժվածների թիվը 5 է։ Մահվան դեպքեր չեն գրանցվել։