14 հունվարի 2009 - 12:35 AMT
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը հրավիրված է Բարաք Օբամայի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը կմասնակցի ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբամայի պաշտոնակալման արարողությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Տիգրան Բալայանը: «ԱՄՆ-ում ընդունված չէ նախագահի երդմնակալության արարողությանը հրավիրել պետությունների ղեկավարների ու արտերկրյա պատվիրակությունների: Արարողությանը մասնակցում են միայն Վաշինգտոնում հավատարմագրված դեսպանները»,-նշել է Բալայանը:

ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբամայի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին: