Samsung-ը մտադիր է 250 մեգապիքսելանոց տեսախցիկ ստեղծել սմարթֆոնի համար, իսկ որպես վերջնանպատակ է նշվել 600 Մպ տեսախցիկով սմարթֆոնը։
Ժամանակակից առաջատար սմարթֆոնները կարող են ունենալ 108 Մպ տեսախցիկ:
250 Մպ հզորությամբ սենսորի ստեղծումը նախատեսվում է մոտ հեռանկարում, իսկ 600 Մպ հզորությանը՝ երկարաժամկետ։
Ընկերությունը, փաստացի, նպատակ է դրել ստեղծել մի տեսախցիկ, որը կոպիտ ասած, մրցակից կարող է լինել մարդկային աչքին, գրում է Ferra.ru-ն։
Ըստ աղբյուրի՝ Samsung-ն արդեն աշխատում է 250 Մպ սենսորի վրա։ Այն կարող է 1 դյույմ անկյունագիծ ունենալ։ Բացի այդ, նշվում է, որ ընկերությունն արդեն գրեթե ավարտել է 150 Մպ հզորությամբ մասի մշակումը։ Առաջին սմարթֆոնները կարելի է ակնկալել 2020-ի երկրորդ կեսին, հավանաբար, Galaxy Note 20 Ultra մոդելում։