29 հուլիսի 2002 - 21:25 AMT
ՊՐԱՀԱՅՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
Այսօր Պրահայում սկսվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անձնական ներկայացուցիչների թվով երկրորդ հանդիպումը: Հանդիպումը անցնում է փակ դռների ետեւում` Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարներ Թաթուլ Մարգարյանի եւ Արազ Ազիմովի մասնակցությամբ: Նշենք, որ երկու պետությունների նախագահների անձնական ներկայացուցիչների մակարդակով հանդիպումներն անց են կացվում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ, որոնք էլ վարել են առաջին փուլը: