ՌԴ-ում մայիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 7933 նոր դեպք է գրանցվել՝ սա ամենամեծ աճն է պանդեմիայի բռնկվելուց ի վեր։ Այդ մասին տեղեկացրել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նոր վարակվածների 44,5%-ի մոտ ոչ մի կլինիկական դրսևորում չի եղել։
Նոր դեպքերի առավելագույն քանակը Մոսկվայում է գրանցվել՝ 3561 մարդ, Մոսկովյան շրջանում՝ 797, Սանկտ Պետերբուրգում՝ 349։
Մահվան 96 նոր դեպք կա, ապաքինվել է 1601 հիվանդ։
Այսպիսով, մայիսի 1-ի դրությամբ ՌԴ-ում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակի 114,431 դեպք է գրանցվել, մահացել է 1169 մարդ, ապաքինվել՝ 13,220-ը։
ԱՀԿ վերջին տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակի 3․1 մլն դեպք է գրանցվել, ավելի քան 217,000 մարդ մահացել է։