1 մայիսի 2020 - 16:37 AMT
Ռոբերտ Քոչարյանը կվիրահատվի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկա օրերին կվիրահատվի: Այդ մասին ասել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը, գրում է Aysor.am-ը։

«Առողջական վիճակը կայուն է, հետազոտությունների փուլում ենք, վիրահատության անհրաժեշտություն կլինի: Նախավիրահատական պատրաստության ընթացքում ենք», - ասել է նա։

Ռոբերտ Քոչարյանը մի քանի օր առաջ տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Քոչարյանը կալանավորված է, նա մեղադրվում է Մարտի 1-ի գործով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ: