Հանրապետության տարածքում՝ մայիսի 1-ի երեկոյան ժամերին, ամսի 2-6-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 2-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 3-5-ի ցերեկը նույնքան կբարձրանա:
Երևանում՝ մայիսի 1-ի երեկոյան ժամերին, 2-6-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։ Մայիսի 5-6-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին +22 աստիճան կլինի։