2 մայիսի 2020 - 14:25 AMT
Թորոսյան․ Վարակակիրներից 28-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 63-ինը՝ ծանր

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված պացիենտներից 63-ը ծանր վիճակում են, ևս 28-ի վիճակը ծայրահեղ ծանր է, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Մայիսի 2-ի դրությամբ երկրում կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 1227 է։ Նախարարը նշել է, որ վարակակիրներից 454-ը թոքաբորբ ունեն, արհեստական շնչառության սարքերին միացված է 5 հոգի։

Հայաստանում մայիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 2273-ի։ Ընդհանուր առմամբ, մահվան ելքով 33 դեպք կա, առողջացել է 1010 հոգի։ Մարտի 4-ից ՀՀ-ում կհանվի՝ արտակարգ դրությամբ պայմանավորված տեղաշարժի սահմանափակումը։