4 մայիսի 2020 - 10:28 AMT
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 3․5 մլն-ը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 3․5 մլն-ը, հայտնում է Ջոնս Հոփքինսի ինստիտուտը։

Ըստ ինստիտուտի տվյալների՝ վիրուսից ամբողջ աշխարհում մահացել է 247,000-ից ավելի մարդ, առողջացածների թիվն անցնում է 1․1 մլն-ը։

Աշխարհում կորոնավիրուսից մահվան ամենաբարձր ցուցանիշն Իտալիայում է՝ այնտեղ վիրուսից 28,800-ից ավելի մահ է գրանցվել։ Երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 28,400-ից ավելի մահվան դեպքով, ապա՝ Ֆրանսիան, 25,000-ից ավելի դեպքով։

Կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվն ԱՄՆ-ում է․ երկրում վարակակիրների թիվն անցել է 1․1 մլն-ը։ Երկրորդն Իսպանիան է՝ 217,000-ից ավելի վարակակրով, երրորդը՝ Իտալիան, 210,000-ով։

Կորոնավիրուսի առաջին դեպքերը գրանցվել են 2019-ի դեկտեմբերին՝ Չինաստանում։ 2020-ին արդեն վարակը սկսել է տարածվել՝ դուրս գալով Չինաստանի սահմաններից։ Մարտին ԱՀԿ-ն հայտարարեց աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի մասին։