4 մայիսի 2020 - 17:55 AMT
Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնները Երևանում ու մարզերում վերաբացվել են

Պարետի վերջին որոշմամբ պայմանավորված՝ Վիվա-ՄՏՍ-ը մայիսի 4-ից վերսկսել է իր բոլոր սպասարկման կենտրոնների աշխատանքը Երևանում ու մարզերում՝ բացառությամբ «Դալմա Գարդեն Մոլ»-ի և «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գործողների:

Սպասարկման կենտրոններում հասանելի է ծառայությունների ամբողջ շրջանակը:

Դրանք հագեցած են կանխարգելիչ միջոցներով, պարբերաբար ախտահանվում են, անձնակազմն ապահովված է բժշկական դիմակներով, ձեռնոցներով և հակաբակտերիալ նյութերով, ինչպես նաև՝ տեղեկացված է կանխարգելման միջոցառումների վերաբերյալ:

Կարևոր. հնարավոր հերթերի դեպքում՝ հաճախորդներին հորդորում ենք պահպանել նվազագույնը 2 մետր հեռավորություն միմյանցից ու կրել դիմակ:

Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման վերաբացված կենտրոնները կգործեն երկուշաբթից՝ ուրբաթ, ժամը 10:00-18:00: Սպասարկման կենտրոնների ամբողջական ցանկն ու հասցեները հասանելի են ընկերության պաշտոնական կայքէջում։