5 մայիսի 2020 - 10:07 AMT
Երևանում հայրը նետել է երեխային 9-րդ հարկից և մյուս երեխայի հետ ինքն էլ նետվել

Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ: ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել մայիսի 5-ին` ժամը 08:06-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են 91 շենքի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Մ-ի, 8-ամյա տղայի և 5-ամյա աղջնակի դիերը, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ հայրը երեխաների հետ բնակվում էր 9-րդ հարկում: Հարևանները նշել են նաև, որ տղամարդն ամուսնալուծված էր, և դրական են բնութագրել նրան։