5 մայիսի 2020 - 10:14 AMT
Արցախում ականի պայթյունից պայմանագրային է մահացել

Արցախում ականի պայթյունից զինծառայող է մահացել։ Դեպքը եղել է մայիսի 4-ին՝ ժամը 19:05-ի սահմանում:ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1988թ. ծնված Տարոն Ռուբիկի Պողոսյաննականապայթյունային մահացու վիրավորում է ստացել: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանական բանակից:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

2020-ին Զինված ուժերում 13 մահվան դեպք է գրանցվել, որից 5-ը մահացել է հիվանդության պատճառով, նրանց մի մասը եղել է ծառայության մեջ, մյուսը՝ ոչ, 4 զինվոր զոհվել է դժբախտ պատահարի հետևանքով, ևս 4-ը՝ ինքնասպանության։