5 մայիսի 2020 - 10:31 AMT
Սու-30 կործանիչները Մայիսի 9-ի օդային շքերթին ընդառաջ թռիչքներ են անում

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել երևանյան երկնքում Սու-30 կործանիչների թռիչքից։

Դրանք իրականացվում են Մայիսի 9-ի օդային շքերթին ընդառաջ։

«ՀՀ ԶՈւ օդաչուների կատարմամբ Սու-30 կործանիչների տպավորիչ սլացքը «Մայր Հայաստան» հուշահամալիրի ուղղությամբ»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ ՀՀ Զինված ուժերի համար նախատեսված ռուսական Սու-30ՍՄ կործանիչների անձնակազմը սկսել էր ինտենսիվ մարզումներ ու ուսումնական թռիչքներ։ Վերապատրաստումից վերադարձած հայ օդաչուներն ամենօրյա թռիչքներ են իրականացնում ՀՀ օդային տարածքում։

Ինքնաթիռները փորձարկումներ են անցել պատվիրատուին փոխանցվելուց առաջ: ՀՀ-ն առաջին անգամ է գնում նոր, ոչ թե օգտագործված մարտական օդուժ։ Պայմանագիրը նախատեսում է նաև օդաչուների նախապատրաստում։ Սու-30ՍՄ ներքին գինը կազմում է մոտ 1,5 մլրդ ռուբլի կամ $22,7 մլն։