5 մայիսի 2020 - 11:26 AMT
ՊՎԾ պետի ԺՊ-ն ազատվել է պաշտոնից և նշանակվել ՔԿ նախագահի տեղակալ

Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

Կառավարության ղեկավարի մեկ այլ որոշմամբ Քյարամյանը նշանակվել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

Քյարամյանը Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել 2019-ի ապրիլին։ Նախկինում նա աշխատել է ոստիկանությունում, քննչական կոմիտեում, դատախազությունում։