5 մայիսի 2020 - 13:50 AMT
Պուտինը Կիմ Չեն Ընին Հաղթանակի 75-ամյակի մեդալով է պարգևատրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին պարգևատրել է «1941-1945թթ․ Մեծ Հայրենական պատերազմում Հաղթանակի 75-ամյակի» հոբելյանական մեդալով։ Այդ մասին հայտնել է Հս. Կորեայում ՌԴ դեսպանությունը։

Մեդալը հանձնվել է Վլադիմիր Պուտինի 2019-ի հունիսի 13-ի հրամանագրով։ Այն «ԿԺԴՀ տարածքում հուղարկավորված սովետական քաղաքացիների հիշատակի հավերժացման գործում մեծ անձնական ավանդի և սովետական զինվորների հուշարձանների պահպանության համար հոգ տանելու համար» է, գրում է Novaya Gazeta-ն։

Մայիսի 5-ին ՌԴ դեսպանը հանդիսավոր պայմաններում փոխանցել է մեդալը Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Լի Սոն Գվոնին։