5 մայիսի 2020 - 16:26 AMT
Արցախում ընդհանուր թեստավորվել է 310 քաղաքացի

Արցախում կորոնավիրուսի վարակի առկայության հայտնաբերման նպատակով, ընդհանուր առմամբ, թեստավորվել է 310 քաղաքացի, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Մայիսի 5֊ի ժամը 11։00֊ի դրությամբ Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 5 քաղաքացի:

Արցախում կորոնավիրուս է հաստատվել 8 մարդու մոտ, որոնցից 6–ը բուժվել են, մահվան դեպք չի արձանագրվել։

Մայիսի 2-ից վերաբացվել է Կովսականի անցակետը: Փետրվարի 26-ից Արցախի առողջապահության նախարարության կողմից Հայաստան-Արցախ անցակետերում ջերմաչափում է իրականացվում։

Ինքնամեկուսացման տեղեկաթերթիկներ են բաժանվել սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերին՝ Արցախի Հանրապետության պետական սահմանի անցակետով մուտք գործող քաղաքացիներին տրամադրելու նպատակով: Բժշկասանիտարական հսկիչ կետերը ապահովված են անհրաժեշտ գույքով, բժշկական պարագաներով, ախտահանիչ նյութերով ու լուծույթներով, որոնք պարբերաբար թարմացվում և համալրվում են: