15 հունվարի 2009 - 15:08 AMT
Թուրքիայում հակասեմիտիզմը դուրս է գալիս վերահսկողությունից
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ էրդողանը, որը խստորեն քննադատել է Իսրայելի գործողությունները Գազայի սեքտորում, իր հայտարարություններով խթանում է հակասեմիտական քարոզչությունը թուրքական հասարակության մեջ: Այս մասին է ասվում 1913Intel.com կայքում զետեղված «Թուրքիա. Հակասեմիտիզմը դուրս է գալիս վերահսկողությունից» հոդվածում, որի հեղինական է GLORIA գլոբալ հետազոտությունների միջազգային կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Բարրի Ռուբինը:

«Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության առջեւ պարբերաբար անց են կացվում ցույցեր, որոնց մասնակիցները ատելություն են հայտնում Իրսայելի եւ հրեաների հանդեպ: Բացի այդ, Ստամբուլում ամեն տեղ պաստառներ են կախված հակասեմիթական կարգախոսներով, ինչպես, օրինակ` «Սպանել հրեաներին», «Ոչնչացնել Իսրայելը», «Իսրայելը այլեւս չպետք է գոյություն ունենա Մերձավոր Արեւելքում» եւ այլն»,-գրում է Ռուբինը, հավելելով, որ վերջերս Իզմիրի սինագոգերից մեկի դռանը անհայտները գրել էին` «Մենք կսպանենք ձեզ»: Խանութներից մեկի պատին մի խումբ մարդիկ հետեւյալ պաստառն են կախել` «Հրեաների ու հայերի մուտքն արգելված է, իսկ շներինը` թույլատրված»:

«Թուրքիայի հրեաների համայնքը կարող է դիմակայել միայն հայտարարություններով,որտեղ ասվում է, որ իրենք չեն ցանկանում, որ ռազմական գործողությունները շարունակվեն: Նախկինում եւս մենք բախվել ենք թուրք հանրության բացասական արձագանքին Գազայի իրադարձությունների կապակցությամբ, սակայն այժմ այն բոլորովին այլ բնույթ է կրում` սա ակնահյատ հակասեմիտական քարոզչություն է եւ ատելության դրսեւորում հրեաների հանդեպ: Նույնիսկ թուրքական մամուլը հոդվածներ է գրում, որտեղ հավանություն է տրվում նման գործողություններին, որոնք օրեցօր ավելի վտանգավոր են դառնում: Աշխարհը պետք է իմանա այս հակասեմիթական քարոզչության մասին, որը գերազանցում է իր ծավալով նույնիսկ այն, ինչ կատարվում է Եվրոպայում»,-ասել է Ռուբինը: