6 մայիսի 2020 - 11:03 AMT
ՀՀ-ում մեկ օրում Covid-19-ի ռեկորդային՝ 163 դեպք է գրանցվել

Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2782-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 163-ով: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ելքով 40 դեպք կա, այլ պատճառով՝ 7։

Ապաքինվել է 24 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 1135 է։ Փաստացի բուժվում է 1600 մարդ։

Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 26,928 անձ։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից