6 մայիսի 2020 - 15:03 AMT
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ ղեկավարի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսի հետ։

Զրույցը կայացել է ԱՀԿ ղեկավարի նախաձեռնությամբ, Փաշինյանը ներկայացրել է կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը Հայաստանում և դրա դեմ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համավարակով պայմանավորված գլոբալ իրավիճակի մասին, անդրադարձել ՀՀ կառավարության և ԱՀԿ-ի միջև գործակցության ընդլայնման հեռանկարներին:

Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2782-ի: Մահվան ելքով 40 դեպք կա, այլ պատճառով՝ 7։ Առողջացածների ընդհանուր թիվը 1135 է։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: