15 հունվարի 2009 - 15:55 AMT
Շառլ Ազնավուրը կպարգեւատրվի երաժշտական արտադրության ասպարեզում MIDEM խոշորագույն ցուցահանդեսի մրցանակով
Երաժշտության ասպարեզում ձեռք բերված նվաճումների համար աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը կպարգեւատրվի երաժշտական արտադրության աշխարհի MIDEM խոշորագույն ցուցադրության «Lifetime Achivements Award» պատվավոր մրցանակով: Ինչպես հաղորդում է PR\Inside.com կայքը, Ազնավուրը, որը 800 երգերի հեղինակ է եւ շուրջ 100 մլն ձայնասկավառակ է վաճառել, կպարգեւատրվի երաժշտության ասպարեզում ունեցած նվաճումների համար:

Երաժշտական արտադրության MIDEM աշխարհի 43-րդ խոշորագույն ցուցահանդեսը տեղի կունենա հունվարի 18-21-ը Կաննում: