6 մայիսի 2020 - 18:29 AMT
ՌԴ մշակույթի նախարարը կորոնավիրուսով է վարակվել

Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ մշակույթի նախարարությունից հայտնել են, որ նախարարն աշխատում է տնից, աշխատանքային հանդիպումներն ընթանում են առցանց։

Ավելի վաղ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ևս տեղեկացրել էր, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

Մայիսի 6-ի դրությամբ չորրորդ օրն անընդմեջ ՌԴ-ում վարակակիրների թիվն ավելանում է մոտ 10,000-ով։ Երկիրը վարակակիրների թվով 7-րդն է՝ ամբողջ աշխարհում, այնտեղ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցնում է 165,000-ից։ Ամբողջ երկրում կորոնավիրուսից մահացել է 1537 մարդ։