7 մայիսի 2020 - 16:26 AMT
Կարեն Կարապետյանը հրավիրվել է Ապրիլյանի քննիչ հանձնաժողով

Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը հրավեր է ուղարկել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին՝ մասնակցելու հանձնաժողովի մայիսի 11-ի դռնփակ նիստին։ Այդ մասին հայտնլ է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Հանձնաժողովը պաշտոնական պատասխան դեռ չի ստացել։

Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ իրենց փորձագետը հրավերը հանձնել է Կարապետյանի գրանցման հասցեով, տան աշխատակիցը գրավոր հավաստել է, որ ստացել է ու տեղեկացրել, որ նախկին վարչապետն այժմ Հայաստանում է։

2017 թվականի մարտին Կարեն Կարապետյանը խորհրդարանում ասել է, թե ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ռազմական տեխնիկան չի աշխատել անորակ վառելիքի պատճառով։