8 մայիսի 2020 - 10:15 AMT
Արցախում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք կա

Արցախում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է հաստատվել։ Մայիսի 6-ին թեստավորված 4 քաղաքացուց երկուսի փորձանմուշի արդյունքը դրական է եղել, երկուսինը՝ բացասական, տեղեկացնում է երկրի առողջապահության նախարարությունը։

2 վարակակիրն ընտանիքի անդամներ են, որոնք բնակվում են Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքում:

Աշխատանքներ են տարվում նրանց հետ շփման շրջանակը ճշտելու ուղղությամբ:

Այսպիսով, Արցախում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման 10 դեպք, որից 6-ն արդեն ապաքինվել են:

Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքում և նույն շրջանի Քնարավան համայնքի Չափնի գյուղում կիրառվում են մուտք գործելու և ելք կատարելու մի շարք սահմանափակումներ: