8 մայիսի 2020 - 17:22 AMT
Բարսելոնայում ահաբեկչություն նախապատրաստելու համար կասկածյալի են ձերբակալել

Իսպանական ոստիկանությունը Բարսելոնայում տղամարդու է ձերբակալել, որին կասկածում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ, հայտնել է Reuters-ը՝ Իսպանիայի Քաղաքացիական գվարդիային հղումով։

Խոսքը ծայրահեղ իսլամիստական հայացքներով մարոկացու մասին է, որը ենթադրաբար կապված է ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության հետ, գրում է Deustche Welle-ն։

Տղամարդը ձերբակալվել է Մարոկկոյի և ԱՄՆ հատուկ ծառայությունների համատեղ հետաքննության արդյունքում։

Ահաբեկչության նախապատրաստման մանրամասները հայտնի չեն։