8 մայիսի 2020 - 18:17 AMT
Ծեծկռտուք Հոնկոնգի խորհրդարանում՝ աթոռի համար

Հոնկոնգի խորհրդարանում պատգամավորների միջև ծեծկռտուք է եղելօրենսդրական նախաձեռնության ներկայացուցչական հանձնաժողովի ղեկավարի աթոռի համար, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ միջադեպը գրանցվել է այն բանից հետո, երբ ընդդիմադիր կուսակցության պատգամավորները փորձել են իշխանամետ դաշինքի օրակարգին միջամտել՝ հայտնելով, որ անհրաժեշտ է քննարկումից առաջ հանձնաժողովի նոր նախագահ նշանակել։

Քաղաքական հակառակորդների միջև խորհրդարանում անկարգություններ են սկսվել։

Պրոպեկինյան կուսակցության առաջնորդ Սթարի Լին ուղղվել է դեպի հանձնաժողովի ղեկավարի աթոռը, նրան շրջապատել են կուսակիցները, անվտանգության աշխատողները ևս խոչընդոտել են, որ նրան մոտենան ընդդիմադիր հակառակորդները։

Մայիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովում նույնպես ծեծկռտուք է եղել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև։ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ նման միջադեպեր գրանցվում են խորհրդարանական բոլոր երկրներում։