16 հունվարի 2009 - 12:49 AMT
ՀՀ նախագահ. Ժողովրդավարության հետագա խորացումը բխում է հենց Հայաստանի շահերից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեին եւ Ջոն Պրեսկոտին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել նախագահի մամլո ծառայությունում: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի իրականացմանն առնչվող հարցեր: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել համազեկուցողներին ԵԽԽՎ լիագումար նիստից առաջ Հայաստան այցելության համար եւ ընդգծել, որ ժողովրդավարության հետագա խորացումը բխում է հենց Հայաստանի Հանրապետության շահերից` բարձր գնահատելով Եվրոպայի Խորհրդի դերն այս ուղղությամբ: Հանրապետության նախագահը վերահաստատել է հայաստանյան իշխանությունների վճռականությունը բանաձեւերի դրույթների իրականացման հարցում: