12 մայիսի 2020 - 14:18 AMT
11 միլիոնանոց Ուհանի բոլոր բնակիչները կթեստավորվեն

Չինական Ուհանի իշխանությունները կարգադրել են թեստավորել քաղաքի բոլոր բնակիչներին։ Ուհանում, որը կորոնավիրուսի պանդեմիայի օջախն է համարվում, 11 մլն բնակչություն կա։

Նուկլեինաթթուների օգտագործմամբ հետազոտությունները կտևեն 10 օր, տեղեկացնում է Deutsche Welle-ն։

Մայիսի 10-ին Ուհանում կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբի 5 նոր դեպք է գրանցվել։

Մայիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսի ակտիվ ձևի 1 դեպք և առանց ախտանիշերի 15 դեպք է գրանցվել մայրցամաքային Չինաստանում։ Երկրում կորոնավիրուսի հետ կապված մահվան դեպք չի գրանցվել։