12 մայիսի 2020 - 15:34 AMT
Մայիսի 18-ին Լոս Անջելես -Ամստերդամ- Մինսկ- Երևան չվերթ կկայանա

Մայիսի 18-ին կիրականացվի Լոս Անջելես-Ամստերդամ- Մինսկ-Երևան չվերթը, որով ՀՀ քաղաքացիները կկարողանան վերադառնալ հայրենիք։

Մայիսի 2-ին և 9-ին նույն չվերթով ընդհանուր առմամբ Հայաստան է տեղափոխվել 35 քաղաքացի, գրում է Sputnik-Արմենիան՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը հղումով։

Կալիֆոռնիայից մայիսի 2-ին Հայաստան է վերադարձել ՀՀ 13 քաղաքացի, իսկ մայիսի 9-ին՝ ՀՀ 22 քաղաքացի։ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության հետ գործակցությամբ, լոգիստիկ օժանդակություն է ցուցաբերել Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին՝ լուծելով, մասնավորապես, նրանց ուղեբեռի և Շենգենյան մուտքի արտոնագրերի հարցը։

ՀՀ գլխավոր հյուպատոսության դիվանագետները ներկա են եղել Լոս Անջելեսի օդանավակայանում՝ ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի գործընթացին և կազմակերպել են մեր հայրենակիցների անխափան թռիչքը։

Մարտի 14-ից ապրիլի 21-ն ընկած ժամանակահատվածում մոտ 22,000 ՀՀ քաղաքացի է վերադարձել հայրենիք