ՌԴ Կրասնոդարի երկրամասի սևծովյան հանգստավայրերը կսկսեն աստիճանաբար բացվել զբոսաշրջիկների համար։ Սոչիում հունիս 1-ից կչեղարկեն անցաթղթերը և կսկսեն աշխատել բժշկական արտոնագիր ունեցող սանատորիաները։
Այնուհետև, երբ կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված վիճակը կայունանա, կբացվեն նաև հյուրանոցները, գրում է Gazeta.ru-ն։
«Հանգստացողները պետք է հիշեն, որ բուժման են մեկնում, ոչ թե հանգստի։ Լողափերն ու հասարակական վայրերը փակ կլինեն։
Զբոսաշրջիկները կլինեն միայն առողջարանների տարածքում»,- ասել է երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։
Նա հավելել է, որ ռեժիմի պահպանման պատասխանատվությունը կրելու է առողջարանը։
ՌԴ-ում մայիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 10 028 նոր դեպք է գրանցվել։ Վարակակիրների ընդհանուր թիվը համաճարակի բռնկումից ի վեր 242 271 է։ 48,000 մարդ ապաքինվել է, մահացել` 2212։