16 հունվարի 2009 - 17:28 AMT
FIFA առաջնությունում Հայաստանը բարձրացել է մեկ հորիզոնականով
FIFA հրապարակված առաջնության ազգային հավաքականների ցուցակում Հայաստանի թիմը անցյալ ամսվա համեմատ բարձրացել է մեկ հորիզոնականով եւ 313 միավորով ցուցակում զբաղեցնում է 112-րդ տեղը: Առաջնությունը շարունակում են գլխավորել Եվրոպայի գործող չեմպիոնները` իսպանացիները, նրանց հաջորդում են գերմանացիները, իսկ երրորդ տեղում հոլանդացիներն են: Նշենք, որ անցյալ ցուցակի համեմատ, որը հրապարակվել էր դեկտեմբերի 17-ին, առաջին տասնյակում փոփոխություներ տեղի չեն ունեցել:

Առաջին տաս թիմերի եւ ենթախմբում Հայաստանի մրցակից թիմերի առաջնության ցուցակն ունի հետեւյալ տեսքը.

1 Իսպանիա - 1663
2 Գերմանիա - 1389
3 Հոլանդիա - 1338
4 Իտալիա - 1326
5 Բրազիլիա - 1246
6 Արգենտինա - 1180
7 Հորվաթիա - 1142
8 Անգլիա - 1115
9 Ռուսաստան - 1103
10 Թուրքիա - 1016

54 Բելգիա - 548
61 Բոսնիա - 517
112 Հայաստան - 313
118 Էստոնիա - 260
134 Ադրբեջան - 209