14 մայիսի 2020 - 10:03 AMT
VoD հնարավորություն` ՄՏՍ TV-ի թարմացված տարբերակում

ՄՏՍ TV հավելվածի թարմացված տարբերակում այժմ կարելի է դիտել հաղորդումները, սերիալներն ու ֆիլմերը նաև VoD (տեսանյութեր՝ ըստ պահանջի) հնարավորությամբ:

Օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է թարմացնել բջջային սարքում արդեն տեղադրված ՄՏՍ TV հավելվածը:

ՄՏՍ TV հավելվածի VoD տեսադարանը բաղկացած է չորս կատեգորիայից՝

⦁ հաղորդումներ

⦁ սերիալներ

⦁ ֆիլմեր

⦁ մանկական

Տեսավարձույթի մանկական բաժնի մուլտֆիլմերը հասանելի են հայերեն թարգմանությամբ: VoD տեսադարանից օգտվելիս հավելյալ գումար չի գանձվում:

ՄՏՍ TV հավելվածը հնարավորություն է տալիս բջջային սարքի միջոցով դիտելու հայկական HD ալիքներ, ինչպես նաև բազմաթիվ արտասահմանյան հեռուստաալիքներ՝ բարձր որակով:

ՄՏՍTV-իցօգտվելուհամարանհրաժեշտէ ներբեռնել հավելվածը և գրանցվել՝ մուտքագրելով հեռախոսահամարը և մյուս պահանջվող տվյալները:

Հավելվածի օգտագործման գինը՝ 1000 դրամ/30 օր: