16 հունվարի 2009 - 19:04 AMT
Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա միջազգային լեռնադահուկային սպորտի միջազգային վարկանիշային մրցաշար
Հունվարի 16-20-ը առաջին անգամ Ծաղկաձորում տեղի կունենա լեռնադահուկային սպորտի միջազգային վարկանիշային մրցաշարը, հաղորդում է Հայաստանի բջջային օպերատոր Vivacell-MTC-ի մամլո ծառայությունը: Ենթադրվում է, որ մրցաշարին կմասնակցեն շուրջ 11 պետություններից ժամանած 28 մարզիկներ:

Մրցաշարը կանցկացվի երկու փուլով. հունվարի 17-18-ը` «հատուկ սահուղի», հունվարի 19-20-ը` «սահուղի-հսկա» սկզբունքով:

Արարողությունը կկայանա հունվարի 16-ին, 16:00-ին Ծաղկաձորի լեռնադահուկային սահուղում, իսկ փակումը` հունվարի 20-ին ժամը 18:00-ին: Մրցաշարն ունի իր հատուկ մրցանակային հիմնադրամը:
Մրցաշարի գլխավոր հովանավորն է Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Առաջնորդվելով այն համոզմունքով, որ սպորտը մեծապես նպաստում է առողջ ապրելակերպին, - լինելով Հայաստանում սպորտի գործընկերը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը Դահուկային սպորտի Ֆեդերացիային հատկացրել է 60 միլիոն դրամ: