14 մայիսի 2020 - 16:01 AMT
ԲՈԿ նախագահն աշխատանքից ազատման դիմում է գրել

Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանը մայիսի 14–ին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, տեղեկացնում է Sputnik Արմենիան:

Գոգյանը նշել է, որ դեռևս պատճառների մասին չի ուզում խոսել, քանի որ նոր է դիմում գրել, և այն դեռ պետք է ընթացք ստանա։

Սմբատ Գոգյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2018 թվականի հունիսին։ Նա ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող է։