17 հունվարի 2009 - 12:19 AMT
Հայաստանի նախագահը միջազգային գազային համաժողովին մասնակցելու համար մեկնում է Մոսկվա
Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում: Ռուսաստանի մայրաքաղաքում Սերժ Սարգսյանը կմասնակցի միջազգային գազային համաժողովին: