14 մայիսի 2020 - 19:29 AMT
ԵԱՏՄ ղեկավարների գագաթնաժողովը տեսակոնֆերանսով կանցկացվի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԵԱՏՄ ղեկավարների գագաթնաժողովը կանցնի տեսակոնֆերանսի ձևաչափով։ Դա պայմանավորված է կորոնավիրուսի պանդեմիայով, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ ժամանակացույցի՝ գագաթնաժողովը կայանալու էր Մինսկում՝ մայիսի 19-ին, սակայն պանդեմիայի պատճառով երկրները փակել են սահմաններն ու կարանտինային միջոցներ ձեռնարկել։

Ավելի վաղ Մինսկում հայտարարել էին, որ դիտարկվում է տեսակապով ԵԱՏՄ ղեկավարների բանակցությունները վարելու հավանականությունը, սակայն, Բելառուսի նախագահն, այնուամենայնիվ, կողմ էր հանդիպմանը երկրի մայրաքաղաքում։ Լուկաշենկոն չէր բացառում նաև գագաթնաժողովը հետաձգելու տարբերակը, որպեսզի այնուամենայնիվ անձնական հանդիպում լինի։