14 մայիսի 2020 - 19:23 AMT
Պարզաբանում․ Մայիսի 18-ից տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր է

ՀՀ-ում մայիսի 18-ից հանրային տրանսպորտը կսկսի աշխատել, այդ օրվանից տրանսպորտում դիմակ կրելը բոլոր քաղաքացիների համար պարտադիր կլինի, հայտարարել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։

Մայիսի 18-ից դիմակ կրելու պահանջը պարտադիր կլինի միայն հանրային տրանսպորտում, հակառակ պարագայում քաղաքացիները կարող են տուգանվել՝ սկսած 100,000 դրամից։

Ամսի 25-ից արդեն դիմակը պարտադիր կլինի նաև բաց և փակ վայրերում։ Այս երկու հայտարարությունները տարընթերցման առիթ էին դարձել, քաղաքացիների մի մասը ֆիքսել էր, թե դիմակ կրելը հանրային տրանսպորտում պարտադիր կլինի մայիսի 25-ից։

ՀՀ-ում մարտի 16-ից հաստատված արտակարգ դրությունը երկարաձվել է մինչև հունիսի 13-ը։ Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 3860-ի։ Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 49 է, առողջացել է 1572 պացիենտ։